bannerbannerbanner
Название книги:

Նամակ նրան

Автор:
Egretta Garzetta
полная версияՆամակ նրան

000

ОтложитьЧитал

Шрифт:
-100%+

«Բարև… Երբե՛ք չէի մտածի, որ մի օր կգրեմ քե՛զ։ Կասեմ նրա մասին, ինչի՛ մասին վախենում էի մտածել, ինչը՛ երբե՛ք չեմ բարձրաձայնել։ Սակայն հիմա՛, առավել քան մյուս ժամանակներում, զգում եմ դրա կարիքը։ Դու միշտ ուրվականի նման ապրել ես մեր կողքին, ու քո անշունչ ստվերը հետևել է մեզ այս քսան տարվա ընթացքում։ Ես չեմ ասում այս ամենը, որ խղճաս ինձ, համարես հաղթահարված։ Ես քո հետ երբեք չեմ մրցել։ Որովհետև ապրել եմ երջանիկ։ Սիրել եմ ու եղել սիրված։ Արան, սիրում է ինձ, ես՝ նրան։ Դա՛ ես գիտեմ հաստա՛տ։ Զգացե՛լ ու տեսե՛լ եմ։ Երբ իմացա քո գոյության մասին արդեն Արամս կար։ Ամուսնանալուց տարիներ անց․․․․Դու սիրել ես, իսկ նա՝ ո՛չ։ Ես չեմ ասում ներողություն։ Որովհետև մեղավո՛ր չե՛մ դրա մեջ։ Ե՛ս Արայի ընտրությունն էի։ Սակայն այդ քայլը դժբախտացրեց քեզ։ Չեմ ճանաչել քեզ այնքան, որ ասեմ թե խղճում էի։


Издательство:
Автор